Similar apps
Compare allApp info
- Installs
- 10,000+
- Category
- Word
- Content rating
- Everyone
- Version
- 14
- Released
- Nov 9, 2023
- Last updated
- 15 Oct 2025
- In-app purchases
- No
- Contains ads
- No
- Promo video
- No
- Requires Android
- 5.0
Loading…
This app isn't in any of our charts yet.
Ավելացել են նոր բառեր
Բառեր բացատրելու և գուշակելու թիմային խաղ
Խաղի առավելություններն են ⮞Ամբողջովին անվճար ⮞Չի ներառում գովազդ ⮞Ավելի քան 7000 բառ ⮞Դժվարության ճկուն ընտրություն (հեշտ ռեժիմը կարող են խաղալ նաև երեխաները) ⮞Յուրաքանչյուր փուլի վերջում արհեստական բանականության ձայնի միջոցով հաղորդվում է վաստակած միավորների քանակը (հայերենով): Ալիասը թիմային խաղ է, որտեղ պահանջվում է խաղաքարտի բառերը բացատրել թիմակիցներին այլ բառերով՝ առանց արմատ օգտագործելու: Արգելվում է նաև բացատրելու ընթացքում օգտագործել տվյալ բառի այլ լեզուներով տարբերակները (թարգմանությունները): Յուրաքանչյուր գուշակած բառի համար թիմը ստանում է 1 միավոր: Խաղաքարտի վրայի բոլոր բառերը գուշակելու դեպքում ցուցադրվում է նոր խաղաքարտ՝ նոր բառերով: Եթե բացատրողը խախտում է կանոնները (օրինակ արմատ է օգտագործում), ապա նա այլևս չի կարող տեսնել հաջորդ քարտը: Նա կարող է միայն բացատրել տվյալ խաղաքարտի մնացած բառերը: Խաղում հասանելի է նաև «ՄԵկ բառ» ռեժիմ, որտեղ խաղաքարտի վրա ցուցադրվում է ընդամենը մեկ բառ: Հնարավորություն կա բաց թողնել այդ բառը և անցնել հաջորդ բառին, սակայն այդ դեպքում թիմից հանվում է 1 միավոր յուրաքանչյուր բաց թողնված բառի համար: Ալիաս խաղում հնարավոր է ընտրել՝ ⮞Խաղի տեսակը («Քարտ» կամ «Մեկ բառ») ⮞Բառերի դժվարությունը («Հեշտ», «Միջին»,«Դժվար»,«Խառը») ⮞Միավորների առավելագույն քանակը ⮞Փուլի տևողությունը (վայրկյաններով) ⮞Թիմերի քանակը ⮞Թիմերի անունները ⮞Քարտի բառերի քանակը Չմոռանաք գնահատել ու գրել ձեր կարծիքը ;) Շնորհակալություն